Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի և ծննդյան տարեդարձի կապակցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարարի հրամանով նախարարության բարձրագույն պարգևով`«Ոսկե մեդալով», պարգևատրվեցին հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Աելիտա Դոլուխանյանին և հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանին:
«Ոսկե մեդալով» պարգևատրվելու կապակցությամբ Աելիտա Դոլուխանյանին և Լալիկ Խաչատրյանին շնորհավորեց նաև Բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանը.«Համոզված եմ` այս պարգևը կխթանի նրանց մանկավարժական գործունեության արդյունավետության բարձրացմանը»:
Մեդալը նրանց հանձնեց մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: