ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհուրդն ամփոփեց ուսումնական տարին
25.06.2014

Մանկավարժական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի ընթացիկ ուսումնական տարվա վերջին նիստը. բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ավանդույթի համաձայն, շնորհավորեց ամսվա հոբելյարներին, ապա հանձնեց 6 պրոֆեսորի և 11 դոցենտի գիտական կոչումներ:

 

Գիտական խորհրդի օրակարգի առաջին հարցի՝ Ուսումնական աշխատանքների ծավալների հաշվարկի չափորոշիչների մասին զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք- Բախշյանը:

 

 

Վերջինս իր ելույթում նկատեց, որ ուսումնական պլանների, գնահատման և մանկավարժական նոր պրակտիկայի համակարգի անցումն անհրաժեշտություն է առաջացրել վերանայելու ուսումանական աշխատանքների ծավալների հաշվարկի չափորոշիչները. վերանայվել են նաև դասախոսների ծանրաբեռնվածության ծավալը.«Եթե նախկինում ամբիոնի (տեսական) ժամերի 50%-ից ավելին գերակշռում էր մասնագիտական դասախոսությունների ժամերը, ապա այն ամբիոնները, որոնց բեռնվածությունում գերակշռում էր գործնական, սեմինար, լաբորատոր և անհատական ժամերը, հաշվարկվում էր մեկ այլ սանդղակով»,-նշեց պրոռեկտորն ու առաջարկեց՝ այսուհետ բոլոր ամբիոնների ծանրաբեռնվածությունը հաշվարկել մեկ ընդհանուր սանդղակով՝ ավելացնելով նաև գրավոր աշխատանքների ստուգմանն ու մագիստրոսական թեզերի գրախոսմանը հատկացվող ժամաքանակը:

 

Ամփոփիչ ատեստավորման ավարտական քննությունների արդյունքների մասին զեկուցեցին ՀՊՄՀ Կրթության որակի և հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր Տիգրան Այվազյանն ու Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք- Բախշյանը:

 

Պրոռեկտորները, ամփոփելով նախագահների հաշվետվություններն ու կատարված դիտարկումները, ներկայացրին ամփոփիչ ատեստավորման ավարտական քննությունների դրական կողմերը, թերացումները՝ համեմատականներ անցկացնելով նախորդ տարիների հետ:

 

«Ավարտական աշխատանքները հիմնականում աչքի են ընկել արդիականությամբ և որոշակի ինքնուրույնությամբ, ուսանողներին մեծապես օգնել է քննասենյակում տեղեկատվական գրականության առկայությունը, գիտահետազոտական ինստիտուտների հետ կապի ընդլայնման արդյունքում մագիստրոսական թեզերը մեծամասամբ կրել են գիտական բնույթ, բարձր է շրջանավարտների մասնագիտական գիտելիքները, սակայն թերացում է նկատվել մանկավարժության և մեթոդիկայի հարցերին պատասխանելիս»,-նկատեցին նրանք:

 

Պրոռեկտորները նշեցին նաև, որ դիպլոմային աշխատանքներն ու մագիստրոսական թեզերն ունեն կառուցվածքային թերացումներ. ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի ղեկավարների և գրախոսների կարծիքները շատ հաճախ կրում են ձևական բնույթ, թույլ է արտահայտված շրջանավարտների ինքնուրույն և վերլուծական կարողությունները, ուսանողների զգալի մասը դրսևորում է բանավոր և գրավոր խոսքի ցածր մշակույթ:

 

Գիտական խորհրդում ներկայացրին նաև առաջարկներ. մասնավորապես՝ առաջարկվեց հանձնաժողովների նախագահներին հաշվետվությունները գրելիս հավասարապես նշել դրականը և բացասական կողմերը, արված առաջարկություններն ու դիտողությունները քննարկել ֆակուլտետների խորհուրդներում և ամբիոնների նիստերում, հաշվի առնել մագիստրոսական թեզերի ղեկավարների և ընդիմախոսների ընտրությունը, խրախուսել շրջանավարտների կողմից տեխնիկական միջոցների օգտագործումը. որոշումն ընդունվեց միաձայն:

 

 

 

Գիտական խորհրդին կից մշտական հանձնաժողովների նախագահներ Սրբուհի Գևորգյանը, Աելիտա Դոլուխանյանը, Մեժլում Երիցյանը հանդես եկան 2013-2014 ուսումանական տարվա հաշվետությամբ՝ ներկայացնելով հանձնաժողովների կատարած աշխատանքները:

 

Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանը Գիտական խորհրդի անդամներին զեկուցեց բուհում ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման համակարգի ներդրման վերաբերյալ.«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի փորձագիտական խմբի կողմից Մանկավարժական համալսարանում անցկացվել է ինքնավերլուծության, կրթական և որակի ապահովման գործընթացների իրականացման արտաքին գնահատում իրականացնող 3 չափանիշներում՝ ուսումնառողներ, պրոֆեսորադասախոսական կազմ և մասնագիտական կրթական ծրագրեր: Արդյունքում՝ ՀՊՄՀ-ում ուսանողների գնահատման համակարգն ունի լուրջ վերանայման կարիք. այն չի պարունակում դասավանդման և ուսումնառության մեթոդներին համապատասխան ձևաչափեր և ցուցիչներ, ըստ որի, հնարավոր կլիներ գնահատել ուսումնառության ակնկալվող արդյունքներին համապատասխան ձեռքբերվող կարողությունները»:

 

 

Մկրտիչ Ավագյանը հիշեցրեց, որ դեռևս 2012 թվականին Մանկավարժական համալսարանի գիտական խորհուրդը քննարկել և հավանության էր արժանացրել ՀՊՄՀ- ում ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման նոր կարգը, ըստ որի, գնահատումը հիմնվում է առարկայի ելքային արդյունքների վրա և բխում մասնագիտական կրթական ծրագրի, նպատակների և խնդիրների, կոպմիտենցիաների համապատասխանությունից.«Բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար առաջարկվում է կիրառել գիտելիքների գնահատման կիսամյակային համակարգ, որի հիմքում դրվում է կիսամյակի ընթացքում ուսուցանվող առարկաներից գիտելիքի գնահատում կրեդիտային հենքով` ընթացիկ ուսուցողական, միջանկյալ որակական ստուգման և հանրագումարային ամփոփումների տեսքով. վերջնական գնահատումը` կիսամյակի ընթացքում դրսևորած գիտելիքի կուտակային միավորների հիման վրա»:

 

 

Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետը մանրամասն ներկայացրեց նաև բուհի Սկզբնական և Հատուկ կրթության ֆակուլտետներում սեպտեմբերից ներդրված գնահատման նոր համակարգի արդյունքների վերաբերյալ ֆոկուս խմբերի հարցման արդյունքները, դրան տեղեկացված լինելու ցուցանիշները, համակարգի թույլ և ուժեղ կողմերը, դասախոսների, դեկանատների և ուսանողների առաջարկները:

 

Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախնյանը կարևորեց գնահատաման նոր կարգի ներդրումը՝ վստահեցնելով, որ համակարգն ունի մի շարք առավելություններ, իսկ միակ բացասական կողմը համարեց համակարգի նորարարական լինելը:

 

Գիտական խորհուրդը միաձայն որոշում ընդունեց ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման նոր կարգը ներդնել ՀՊՄՀ բոլոր ֆակուլտետների 1-ին կուրսերում՝ 2014-15 ուսումնական տարեսկզբից:

 

 

 

Ընթացիկ հարցերում Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը զեկուցեց և գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց Համալսարանի Գրադարանի, Պատմության թանգարանի, Հոգեբանության, գիտահետազոտական լաբորատորիայի, Սփյուռք գիտաուսումնական կենտրոնի, Քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի լաբորատորիայի կանոնադրությունները:

 

Ուսումնամեթոդական վարչության պետ Մհեր Մելիք-Բախշյանի զեկուցման արդյունքում Գիտխորհուրդը հաստատեց Համալսարանի Տնտեսագիտության և նրա դասավանդման մեթոդիակայի ամբիոնի վերանվանման հարցը՝ այն վերափոխելով Տնտեսագիտության և կառավարման:

 

Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Մելանյա Աստվածատրյանն էլ ներկայացրեց «Մանկավարժական կրթության զարգացման հայեցակարգ»-ում համալսարանի մի շարք ամբիոնների և ֆակուլտետների աշխատանքային խմբի կողմից արված առաջարկներն ու դրանց հիման վրա կատարված փոփոխություններն ու լրացումները:

 

Գիտխորհրդի ընթացքում փակ քվերակության արդյունքում պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների ներկայացված թեկնածուներից Լևոն Արաբաջյանը ընտրվեց Մաթեմատիկայի անալիզի և ֆունկցիաների տեսության, իսկ Վլադիմիր Պետրոսյանն ուՎանիկ Վիրաբյանը ՝Հայոց պատմության ամբոինների պրոֆեսորներ:

 

Գիտական կոչումների ներկայացված թեկնածուներից 4-ը ստացան պրոֆեսորի, 3-ը՝ դոցենտի կոչումներ:

 

Նիստի ավարտին Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը Գիտական խորհրդի անդամների հաստատմանը ներկայացրեց թեկնածուական ատենախոսություններն ու տպագրության հավակնող ձեռնարկները: