Ապրիլի 19-ին` ժամը 14.00-ին, Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում դասախոսությամբ հանդես կգա «AVA Group of Companies Oil & Gas Projects»-ի նախագահ Վլադիմիր Հարությունյանը:
Նա 1961 թվականին ավարտելով Մոսկվայի արտաքին հարաբերությունների պետական ինստիտուտը, աշխատանքի է անցել ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարությունում` համամիութենական «Սոյուզնեֆտէքսպորտ»-միավորումում: Ապա 1965-1971 թվականներին եղել է «Նաֆտա» բաժնետիրական ընկերության տնօրենը Լոնդոնում: 1972-1974 թվականներին աշխատել է որպես «Սոյուզնեֆտէքսպորտ» -ի արեւելյան մասնաճյուղի տնօրեն: 1974-1981 թվականներին գլխավորել է «Նաֆտա» բաժնետիրական ընկերությունը Լոնդոնում` հանդիսանալով գլխավոր տնօրենը: 1981-ից 1986 թվականներին աշխատել է որպես համամիութենական «Սոյուզնեֆտէքսպորտ» միավորման փոխնախագահ: Իսկ 1986-1992 թվականը ղեկավարել է այդ հսկայական կառույցը`«Սոյուզնեֆտէքսպորտը»:
Վլադիմիր Հարությունյանը 1992-1995 թվականներին հանդիսացել է «Ավստրիական արդյունաբերողների միության» նախագահի ավագ խորհրդատու, իսկ 1996 թվականից մինչ օրս ղեկավարում է «AVA Group of Companies Oil & Gas Projects» ընկերությունը:
Վլադիմիր Հարությունյանն իր դասաախոսության ընթացքում կանդրադառնա Ռոմանովների Ռուսաստանին, խորհրդային իշխանության և վերակառուցման տարիներին, իսկ ապագայի մասին նրա մտորումներին կարող եք ծանոթանալ մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում ներկայացվող դասախոսության ընթացքում: