ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ֆրանսիայի Դիդրոյի համալսարանի պրոֆեսորը դասախոսեց մանկավարժականում
15.04.2012
Մանկավարժական համալսարանը «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ» թեմայով միջազգային գիտաժողովի շրջանակում հյուրընկալել էր հոգեբանության դոկտոր, Ֆրանսիայի Դիդրոյի համալսարանի պրոֆեսոր Ֆրանսուա Նոին:
Ոլորտի մասնագետները` ուսանողները, մագիստրոսները, ասպիրանտներն ու դասախոսները հնարավորություն ունեցան մասնակցել վերջինիս բաց դասախոսությանը:
Դիդրոյի համալսարանի պրոֆեսորը ներկայացրեց «Հոգեբանական կրթությունը և մասնագիտացումը Ֆրանսիայում» թեմայով դասախոսությունը:
Նախքան այդ, Ֆրանսուա Նոն շնորհակալություն հայտնեց մանակավարժական համալսարանի անձնակազմին հրավերի համար` ասելով, որ վերջին անգամ Հայաստանում եղել է երկրաշարժի տարում, երբ դեռ նոր էր մասնագիտանում հոգեբանության ոլորտում:
Դասախոսության ընթացքում պրոֆեսորը ներկայացրեց Ֆրանսիայում հոգեբանություն մասնագիտության զարգացման պատմությունը, ֆրանսիական առաջատար համալսարաններում հոգեբանական կրթության մասնագիտական առանձնահատկություններն ու ոլորտում փորձառու մասնագետ դառնալու համար անհրաժեշտ պայմանները:
Դասախոսության հիմնական առանցքը կլինիկական հոգեբանությունն ու հոգեբանական վերլուծությունն էր:
Ֆրանսու Նոն ներկայացնելով սեփական դիտարկումներն ու փորձը հույս հայտնեց, որ կգա ժամանակ, երբ այլևս չեն լինի հակասություններ տեսականի և գործնականի միջև:
Միջազգային հոգեբանական ոլորտի գիտակը դասախոսության ավարտին ծավալված մասնագիտական զրույցի ժամանակ պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին: