Հայկական պետական մանկավարժական համալսարանի հրավերով Հայաստանում գտնվող փիլիսոփայության դոկտոր, ակադեմիկոս, Աթենքի համալսարանի պատվավոր ռեկտոր,
Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Եվանգելոս Մոութսոպոուլոսը բացառիկ դասախոսություն ունեցավ Մանկավարժականի դասախոսների, ասպիրատնտերի և հայցորդների համար:
Դասախոսության թեման բավականին հետաքրքրական էր` «Կրթությունը` որպես անանցողիկ արժեք»: Ըստ Եվանգելոս Մոութսոպոուլոսի, ժամանանակից կրթությունը ավելի շատ մտահոգված է ոչ թե ճշմարտություններ բացահայտելով, այլ արժեքներ ձեռք բերելով: Ընդ որում, այդ համատեքստում սխալվելը դիտվում է որպես յուրօրինակ արժեք, դրանով իսկ տարբերակվելով սխալից:
Հույն փիլիսոփան մտային էքսկուրս կատարեց փիլիսոփայության պատմության մեջ, փորձելով սոկրատեսյան ավանդույթները բերել մեր օրեր: Նա ընդգծեց, որ ժամանակակից փիլիսոփայական կրթության մեջ ավելի կարեւորվում է երկխոսությունը, ինչը եւ նկատի ուներ Սոկրատեսը:
Մոութսոպոուլոսի դասախոսությունից հետո եղան նաև հարցեր, որոնց նա սիրով պատասխանեց: