ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հ. Կոխլեր. «Իրական և վիրտուալ աշարհների միջև հստակ սահման այժմ չունենք»
15.04.2012
Մանկավարժականի հրավերով Երևանում գտնվող Ինսբրուքի համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայության ֆակուլտետի ղեկավար Հանս Կոխլերի դասախոսությունը շատ արդիական խնդրի էր վերաբերում` «Նոր հասարակական մեդիան և հաղորդակցման փոփոխական բնույթը. Մարդաբանական և քաղաքական տեսանկյունից»:
Նրա դասախոսության առանցքում հետևյալ միտքն էր անցնում կարմիր թելով. «Ինտերնետի տարածումից հետո մենք այլևս հստակ չունենք իրական և վիրտուալ աշարհների միջև սահման»:
«Ինտերնետի հայտնվելը որակվեց որպես վիրտուալ առումով անսահմա¬նա¬փակ հարաբերությունների դարաշրջանի սկիզբ, որտեղ մարդկային ներուժը կարելի է ավելի ամբողջական ուսումնասիրել: Սակայն բառացիորեն «աշխարհահռչակ» քաղաքական ճյուղավորումների տեսակետից` իրականության «կասեցումը» թվում է նպատակահարմար, հատկապես նոր ինտերակտիվ գործիքների և սոցիալական իրականության ընկալման հակասության առնչությամբ: Ըստ Հանս Կոխլերի, Վեբ 2-ը` գործիքային բնույթի և օգտագործման անորոշության հետևանքով, հաճախ անտեսվում է: «Խմբային վարքի առանձնահատկությունները, ինչպիսիք են` խորհուրդներ տալու, իմպուլսիվ գործունեության հատկությունները կամ դյուրագրգռությունը, հակված են խորանալու «թվային ամբոխի» շրջանակներում: Այս երևույթները, որոնք ավելի քան մեկ դար առաջ կանխատեսել էր Գուստավ Լեբոնը, կարող են նաև ավտոմատացված կապի և լուրերի տարածման չնախատեսած հետևանք լինել:
Նորագույն տեխնոլո¬գիաների որոշ առանձնահատկություններ «մենք ընդդեմ ուրիշների» հուզական մտածողության հիմքի վրա խրախուսում, կամ պաշտ¬պանում են կոմֆորմիստական միտումներ, և շատ ավելի քիչ չափով են հնարավորություն տալիս հավասարակշռված կամ չեզոք վերաբերմունքի ձևավորման համար: Դրանք կարող են, պատահաբար կամ դիտավորյալ, ոչ միայն ազդել սոցիալական փոխա¬կեր¬պում¬ների գործընթացների վրա, այլև այսօրվա արդյունաբերական հասարակության բարդ պայմաններում պետությունը դարձնել անկառավարելի»,-նկատեց Հանս Կոխլերը:
Ժամանակակից ինտերակտիվ մեդիայի համատեքստում խմբային վարքի վերլուծությունը տանում է դեպի այդ հարցերի մարդաբանական հետևանքներ: Արդյո՞ք դրանք անհատի աշխարհընկալման և սոցիալական իրականության կա¬ռուց¬ման վրա տևական ազդեցություն կունենան: Արդյո՞ք Մարշալ ՄաքԼուհանի «Մեդիան ուղերձ է» հայտնի կարգախոսն արտահայտում է սոցիալական հարացույցի փոփո¬խություն: Արդյո՞ք ինտերնետ կապի հզորությունը կառուցվածքայնորեն նպաստում է հոգեբանական խմբերի ձևավորմանը և ոչ թե միայն տերմի¬նաբանությամբ սահ¬մանված (օրինակ, «ֆեյսբուքյան խմբերի») խմբերի: Արդյո՞ք այն, ինչ կարելի է բնու¬թագրել որպես «հասարակության առօրեականացում», Վեբ 2-ի ինտերակտիվ հատ¬կությունների անխուսա¬փելի հետևանք է: Ի՞նչ է սա նշանակում արդի ժողովրդա¬վարության կայունության համար:
Սրանք որոշ հարցեր են, որոնք պետք է քննարկվեն, եթե մենք ուզում ենք գնահատել նոր լրատվամիջոցների սոցիալական և քաղաքական պատշաճությունը` հատկապես դրանց հաճախ անկանխատեսելիության տեսանկյունը: Մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատել դրանց նոր առանձնահատկությունները, քանի որ չպետք է անտեսենք տեղեկատվական տեխնոլոգիաների էական գործիքային բնույթը. անհատական կամ խմբային գործունեության համար այն կարող է աննախադեպ կազմակերպչական հնարավորություններ առաջարկել:
Թեև դա սոցիալական և քաղաքական ազատագրման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Ինտերնետային գրագիտությունը, այսպիսով, պետք է լրացվի ցանցի սոցիալական ազդեցության և հաղորդակցության նոր բարոյագիտության գիտակցմամբ»,-իր դասախոսությունն ամփոփեց Ինսբրուքի համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայության ֆակուլտետի ղեկավար Հանս Կոխլերը: Վերջում կրկին հարցեր եղան, որոնց պրոֆեսորը պատասխանեց ամենայն մանրամասնությամբ: Դասախոսությունը տևեց նախատեսվածից ավելի: