Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ/ փիլիսոփայական և հոգեբանական տեսանկյուններ/ գիտաժողովի շրջանակում
աշխատանքը շարունակվեց տարբեր մասնաճյուղերում:
Երրորդ մասնաճյուղը ղեկավարում էին Ինսբրուքի համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար Հանս Կոխլերը, ՀՀ ԳԱԱ օտար լեզուների ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլ Պողոսյանը և ՀՊՄՀ ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հասմիկ Հովհաննիսյանը:
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ օտար լեզուների ամբիոնի վարիչ Վիլ Պողոսյանը ներկայացրեց «Կառավարման ձևերը և պետական բարքերը ժամանակակից աշխարհում» թեմայով զեկույցը:
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսորն իր զեկույցում անդրադարձավ ներկայումս գործող պետական կարգի երեք ձևերին` հանրապետությանը, միապետությանը և կոշտ ու մրցակցող կլաններ և խմբավորումներ գլխավորող մարդկանց փառամոլության վրա ստեղծված տիմոկրատիա անունը կրող ձևին:
Հաջորդը զեկույցով հանդես եկավ Մինսկի պետական համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վլադիմիր Բերկովը:
Վերջինիս զեկույցի թեման «Փաստարկումը որպես տրամաբանական-հաղորդակցկան գործընթաց»-ն էր:
Ըստ Վլադիմիր Բերկովի փաստարկման դիտարկումն իմաստաբանական-շարահյուսական մակարդակում, ինչպես որ դա ընդունված էր ավանդական տրամաբանության մեջ, խիստ սահմանապակ է:

Պրոֆեսորը կարծում է, որ դա հանգեցնում է փաստարկման և ապացուցման, հերքման և հաստատաման նույնացմանը, ինչն ակնհայտ է դառնում հատկապես ադրեսատի և անդրեսանտի հաղորդակցման, կապի և փոխազդեցության միջոցի վերլուծությոան պարագայում:
ՀՊՄՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը իր դարի «V հայ փիլիսոփա Եզնիկ Կողբացին Ֆրանսիայի հայագետների գնահատմամաբ» զեկույցում անդրադարձավ հինգերորդ դարի հայ մատենագրությանը, համաշխարհային արժեք դարձած թարգմանչական գրականությանը, ինչպես նաև այլազգիների կողմից Եզնիկ Կողբացու անձի և նրա երկերի ծավալուն հետազոտություններին:
Զեկույցով հանդես եկավ նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և ՀՊՄՀ ամբիոնների ասիստենտ Դավիթ Մոսինյանը:
Զեկուցումների շուրջ համաղեկավարները հարցադրումներ էին անում, իսկ ավստրիացի փիլիսոփա Հանս Կոխլերը քննարկվող խնդիրների համատեքստում նաև զուգահեռներ էր անցկացնում արևմտյան երկրների և մեր երկրի միջև: