Մանկավարժական համալսարանի մասին պատմող ֆիլմի դիտում, շրջայց Պատմության և իրավագիտության ֆակուլտետում, բուհի թանգարանում և գրադարանում. այսօր ՀՊՄՀ-ի հյուրերն էին Լևոն Արիսյանի անվան №127 ավագ դպրոցի պատմության հոսքի 10-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Կարինե Չարչյանի ուղեկցությամբ:
Ապագա դիմորդներին ողջունեցին Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը, գիտության գծով տեղակալ Սամվել Պողոսյանն ու Հայոց պատմության ամբիոնի վարիչ Աշոտ Փիլիպոսյանը:
Ֆակուլտետի դեկանը հույս հայտնեց, որ այցելությունը կլինի ուղենշային աշակերտների համար և ներկայացրեց Մանկավարժական համալսարանում սովորելու առավելությունները՝ միջազգային կապերի ամրապնդում, նորագույն տեխնոլոգիաներով դասերի անցկացում, համալրված գրադարաններ և այլն, որոնք աննախադեպ հնարավորություն են բարձրագույն կրթություն ստանալու համար:
«Չկա լավ կամ վատ, կարևոր ու անկարևոր մասնագիտություն. ամենից առաջնայինը ճիշտ մասնագիտություն ընտրելն է, որ յուրաքանչյուր առավոտ ստիպված չլինես պարտադրաբար դասի գնաք»,- ողջունելով 10-րդցիներին՝ նշեց Հայոց պատմության ամբիոնի վարիչ Աշոտ Փիլիպոսյանը և պատմաբանի մասնագիտությունը ընտրելու դեպքում անձամբ խոստացավ՝ ապահովել բովանդակալից և հետաքրքիր մասնագիտական պրակտիկա:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի՝ գիտության գծով տեղակալ Սամվել Պողոսյանն էլ ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը, պրոֆեսորադասխաոսական կազմին, բուհի կանոններին, ռազմավարությանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ պատմաբանի մասնագիտությունը աշխատելու լայն հնարավորություններ է ընձեռում:
Նշենք, որ Լևոն Արիսյանի անվան №127 ավագ դպրոցի աշակերտների այցը Մանկավարժական համալսարան կազմակերպել էին բուհի Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնը, Պատմության և իրավագիտության ֆակուլտետն ու Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը: