Ապրիլի 24-ին Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները` շուրջ 4000 հոգի, «Ո´չ թուրքական ժխտողականությանը», «Ո´չ մշակութային եղեռնին»,

«Ապրիլը նաև վերածննդի ամիս է»,«Միջազգային հանրության վճռականությունը բարոյական է» և նման բովանդակությամբ այլ պաստառներով երթով բարձրացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Ամեն տարի այդ օրը աշխարհասփյուռ հայությունը սգում է 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում նահատակված 1.5 միլիոն հայերի հիշատակը:
Հայկական պետական Մանկավարժական համալսարանի աշխատակազմն ու ապագա մանկավարժներն անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:






