ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պրոֆեսոր Մնացական Մանուկյանը 80 տարեկան է
26.06.2015
Պրոֆեսոր Մնացական Մանուկյանը 80 տարեկան է


Այսօր, հունիսի 26-ին ՀՀ վաստակավոր մանկավարժ, ՀՊՄՀ մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, ԲՈՀ-ին առընթեր գիտական աստիճաններ շնորհող 020 մասնագիտական խորհրդի անդամ Մնացական Միքայելի Մանուկյանի ծննդյան 80-ամյակն է:

 

Պրոֆեսորի արգասավոր, գիտամանկավարժական հարուստ և բովանդակալից ճանապարհը նշանավորվել է նաև նրա գիտական ժառանգությամբ՝ 12 մենագրություն, 8 գիրք և ուսումնա-մեթոդական ձեռնարկ, 120-ից ավելի գիտական հոդվածներ, 25 գիտական աստիճան ստացած ասպիրանտներ ու հայցորդներ:

 

Նրա մանկավարժական գործունեության վերաբերյալ գրվել են բազմաթիվ հոդվածներ, հնչեցվել տարաբնույթ կարծիքներ. «Հատկապես կարևորում եմ անվանի մանկավարժ Վ.Ա. Սուխոմլինսկու ընկերությունը, աշակերտներիս, ուսանողներիս, ասպիրանտներիս, հայցորդներիս և գործընկերներիս անկեղծ սերն ու խորին հարգանքը»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Մնացական Մանուկյանը:

 

Վերջինս հատկապես ընդգծեց դստեր՝ ՀՊՄՀ մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի դոցենտ Արմենուհի Մանուկյանի հեղինակած և օրերս լույս տեսած «Բարության և երազանքի դպրոց» մենագրությունը, որտեղ ամփոփվել է իր կյանքի անցած ուղին:

 

 

ՀՊՄՀ մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի պրոֆեսոր Մնացական Մանուկյանը դպրոցի և մանկավարժական մտքի զարգացմանը մատուցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման և ստացել «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալ: