ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մայիսյան տոնի առթիվ պարգևատրվեցին վետերանները
11.05.2012
Մայիսյան հաղթանակների կապակցությամբ Մանկավարժական համալսարանի աշխատակից հայրենական պատերազմի վետերանները պարգեւատրվեցին շնորհակալագրերով եւ պատվոգրերով:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նախկին վետերան աշխատակիցներին շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմի 67-ամյակի կապակցությամբ և գունանկարի ամբիոնի դասախոս Լևոն Կոջոյանին, բանվոր Վեմիր Սիմոնյանին և նախկին աշխատակիցներ Ռոզա Փաշինյանին ու Դավիթ Սարիբեկյանին հանձնեց նաև դրամական պարգևներ:
Պատերազմի վետերաներն իրենց շնորհակալական խոսքն ասացին`գնահատանքի արժանանալու համար: