ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հաջողությամբ իրականացվեց ռազմական ուսումնական հաստատությունների դասընթացները մանկավարժականում
11.05.2012
Ապրիլի 10-ից մայիսի 23-ը Հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց պաշտպանության նախարարության զինծառայողների մասնագիտական վերապատրաստման հերթական ծրագիրը:
Մանկավարժական համալսարանը տևական ժամանակ համագործակցում է ՀՀ Պաշտպանության նախարարության հետ: Համագործակցության շրջանակում իրականացվում են տարբեր ծրագրեր:
72 ժամ տևողությամբ «Կրթություն» մասնագիտական վերապատրաստման դասընթացները կազմակերպել էր համալսարանի Մասնագիտական որակավորման բարձրացման և միջբուհական համագործակցության կենտրոնը:
Դրանք նախատեսված էին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատությունների դասախոս-զինծառայողների և զինվորական հոգեբանների համար:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց դասընթացի 15 մասնակիցներին և նրանց հանձնեց հավաստագրեր ու համալսարանի 90-ամյակի առթիվ պատրաստված օրացույցեր:
Բուհի ռեկտորը հույս հայտնեց, որ ծրագրի շրջանակում ձեռք բերած գիտելիքները մասնակիցները կկիրառեն նաև հետագայում:
Ռազմական ավիացիոն ինստիտուտի թռչող սարքերի և շարժիչների ամբիոնի պետ Արթուր Բարսեղյանի հավաստմամբ, ծրագիրն իրականացվել է բարձր մակարդակով: Նա իր գոհունակությունը հայտնեց կազմակերպիչներից:
Փոխգնդապետը կարևորում է հատկապես այն, որ ծրագրի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան թարմացնել իրենց գիտելիքները, կատարվեց փորձի փոխանակում, ինչպես նաև ռազմական հաստատությունների ներկայացուցիչները ծանոթացան միմյանց հետ: