ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ մայիսի 11-ին կազմակերպվել էր «Հոգեբանություն և նոր տնտեսական հարաբերություններ,» խորագրով PSY- Էքսպո ցուցահանդես:
Վերջինիս հիմնական նպատակը հանրությանը հոգեբանական գիտության ձեռքբերումների, գործնական հոգեբանական աշխատանքի տեխնոլոգիաների, ներգործությունների հետ ծանոթացումն էր, ինչնէապես կնպաստի անձին հարմարմանն ու ինքնաիրացմանը ժամանակակից տնտեսական հարաբերությունների պայմաններում:
PSY -Էքսպոյի աշխատանքների հիմնական ուղղություններն էին հոգեբանը և աշխատաշուկան, հոգեբանը և տեղեկատվական դաշտը, PR և գովազդ, կրթության ոլորտի հոգեբանական հիմնախնդիրներ, մասնագիտական կողմնորոշում, հոգեբանի ինքնաներկայացում և կառավարման տարբեր ոլորտներ:
«Հոգեբանություն և նոր տնտեսական հարաբերություններ» խորագրով PSY -Էքսպո ցուցահանդեսին իրենց հարուստ և ինքնատիպ տաղավարով ներկայացվել էին նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալասարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը և Հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիան:
Ֆակուլտետի դեկան` հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, ողջունելով մասնակիցներին ասաց. «Հոգեբանական գիտության և հոգեբանների համար արդեն իսկ մեծ ձեռքբերում է ցուցահանդեսի կազմակերպման գաղափարը և դրա իրականացումը, նրա ներկայացուցչականությունը:
Նմանատիպ միջոցառումները օգնում են հանրությանը ներկայացնել հոգեբանական գիտության նորագույն նվաճումները, մատնանշվում են զարգացման հիմնական ուղղությունները, հնարավորությունները և, շատ կարևոր է, հնարավորություն են տալիս հոգեբանական հանրությանը գտնելու համագործակցության եզրեր, նախագծել և իրականացնել համատեղ ծրագրեր»,-ավելացրեց Սրբուհի Գևորգյանը:
Նշենք, որ մեր հանրապետությունում PSY -էքսպոն նմանատիպ միջոցառում կազմակերպելու առաջին փորձն էր:
