ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողները մասնակցեցին հանրապետական III գիտաժողովին
12.05.2012
Խաչատուր Աբովյանի անվան Հայակական պետական մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներմայիսի 11–ին մասնակցեցին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում կազմակերպված ՈՒսանողական գիտական ընկերության/ ՈՒԳԸ/ հանրապետական III գիտաժողովին:
Ուսանողները հետաքրքիր, բազմաբնույթ և տեսագործնական կարևոր նշանակություն ունեցող թեմաներով զեկուցումներ ներկայացրին գիտաժողովի «Մանկավարժություն, հոգեբանություն և սոցիալական աշխատանք» մասնաճյուղի աշխատանքներում:
Նրանք բարձրացրին սոցիալական մանկավարժության մի շարք հիմնախնդիրներ, սոցիալ-մանկավարժական աշխատանքի զարգացման հեռանկարները ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների պայմաններում, ներառական կրթության ծրագրի զարգացման հեռանկարները ՀՀ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների պայմաններում, սոցիալական մանակավարժի աշխատանքի գործառույթներն ու առանձնահատկությունները ՀՀ մանկատներում, դեռահասների սոցիալականացման առանձնահատկությունները գյուղական միջավայրում:
Գիտաժողովի կազմակերպիչները` Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ամբիոնի դասախոսները, ողջունեցին Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների ակտիվ մասնակցությունը գիտաժողովին և բարձր գնահատեցին նրանց աշխատանքները` կարևորելով զեկույցների գործնական հետազոտական նշանակությունը: