Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում ամփոփվեցին Մանկավարժական համալսարանի 90-ամյակի առթիվ կազմակերպված դպրոցական օլիմիպիադայի 1-ին փուլի արդյունքները:
Նախքան կհայտարարվեր հաղթողների անունները, հանդիսատեսը վայելեց միջոցառման համերգային մասը, որը կազմակերպել էր Գեղարվեստական կրթության ֆակուլտետի գիտության գծով դեկանի տեղակալ Մարգարիտա Բաղդասարյանը:
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Իգական երգչախումբը»` Գայանե Մխիթարյանի ղեկավարությամբ, կատարեց բուհի օրհներգը:
Այնուհետև համերգային մասն իրենց երաժշտական և պարային կատարումներով լրացրին համալսարանի մի խումբ ուսանողներ:
Համերգային մասին հաջորդեց օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը:
ՀՊՄՀ Հենակետային ավագ դպրոց-վարժարանի տնօրեն, օլիպիադայի կազմկոմիտեի նախագահի տեղակալ Նաիրա Սաֆարյանը, ողջունելով օլիմպիադայի բոլոր մասնակիցներին, ասաց. «Մանկավարժական համալսարանի անունից ողջունում եմ ձեզ` օլիմպիադային ակտիվ մասնակցելու համար: Կարևորելով այս ձեռնարկը` ուզում եմ հույս հայտնել, որ այն կայացած է:Հիշեք` Մանկավարժական համալսարանի դռները միշտ բաց են ձեր առջև»:
Մաթեմատիկա առարկայից առավելագույն` 20 միավոր գնահատված Գրիգոր Քերոբյանը, Էդգար Մինասյանը, Վազգեն Միքայելյանը և ֆիզիկա առարկայից Տիգրան Մամիկոնյանը զբաղեցրին մրցանակային առաջին տեղը:

Ֆիզիկայից երկրոդ տեղը զբաղեցրեց Ռազմիկ Հովհաննիսյանը, իսկ երրորդը` մաթեմատիկա առարկայից` Ավետիք Կարագուլյանը և Գեղամ Վարդանյանը:
Մաթեմատիկա առարկայից առաջին տեղը զբաղեցրած Գրիգոր Քերոբյանը սովորում է Ֆիզմաթ դպրոցում: Օլիմպիադայի շրջանակում լուծած հանձնարարությունները գնահատում է միջին բարդության: Չնայած նախկինում հաղթել է նաև հանրապետական օլիմպիադայում, բայց այս հաղթանակին ևս սպասում էր:
Օլիմպիադային իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել Համալսարանի Ռազմավարական կառավարման վաչության Կարիերայի կենտրոնը, որը համագործակցել է Համալասարանի ֆակուլտետների գիտության գծով փոխդեկանների հետ:
Նշենք, որ Օլիմպիադայի 2-րդ փուլը նախատեսվում է անցկացնել քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց լեզու և գրականություն, օտար լեզու /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն/, պատմություն, ինֆորմատիկա առարկաներից 2012-2013 ուսումնական տարվա սկզբին: