ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բլոգեր Տիգրան Քոչարյանը հանդիպեց ուսանողների հետ
18.05.2012

Այսօր հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողներին հյուրընկալվեց Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ, բլոգեր Տիգրան Քոչարյանը:

Նա ապագա լրագրողներին ներկայացրեց սոցիալական ցանցերի դերն ու նշանակությունը, խոսեց բլոգի, ինտերնետային կայքի, ինտերնետային թերթի և սոցիալական ցանցերի, ինչպես նաև բլորգերի ու լրագրողի տարբերությունների մասին:
Նա հատուկ անդրադարձավ պատասխանատվության խնդրին, որը եթե լրատվամիջոցի համար կարող է ունենալ իրավական հետեւանք, ապա բլոգերի համար խնդիրները շատ անգամ լուծվում են մարդկային հարաբերություններիպարզաբանմամբ. իրավական դաշտն առայժմ այս ոլորտը չի կարգավորում:
Տիգրան Քոչարյանի հետ ուսանողների հանդիպումն անցավ բավականին հետաքիքիր եւ անկաշկանդ մթնոլորտում: Մոտ երկու ժամ տևած հանդիպումն այնուամենայնիվ չբավարարեց ուսանողներին իրենց բոլոր հարցերի պատասպանները ստանալուն: Տիգրան Քոչարյանը խոստացավ ևս մեկ հանդիպում: