ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականը երաժշտագետ ուսանողների գիտական կոնֆերանսում
21.05.2012
Մայիսի 14-16-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անցկացվեց երաժշտագետ ուսանողների գիտական կոնֆերանս: Կոնեֆերանսին մասնակցեցին Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի, արվեստի բուհերի և երաժշտական քոլեջների ուսանողները:
Մանկավարժական համալսարանը գիտաժողովին ներկայացրեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտական կրթության բաժնի բակալավրիատի II կուսի ուսանողուհի` Ալվինա Տիգրանյանը (գիտական ղեկավար` մանկավարժական գիտությունների թեկնածու, Երաժշտության տեսության և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ` Գ. Մելիքսեթյան):
Ալվինա Տիգրանյանը ներկայացրեց <<Ալեքսանդր Հարությունյան. ստեղծագործական դիմանկար>> թեմայով զեկուցումը:
Մեկ ամիս առաջ կյանքից հեռացած մեծատաղանդ կոմպոզիտորի հիշատակին նվիրված զեկուցումն արժանացավ ներկաների հավանությանը: