ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին պրակտիկայի կազմակերպման նոր ընթացակարգերը
23.05.2012

Մայիսի 23-ին ՀՊՄՀ բնագիտական առարկաների ընթերցասրահում տեղի ունեցավ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի «մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների պրակտիկայի ամփոփիչ կոնֆերանսը:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին և ամփոփվեցին «Ուսում¬նառողների պրակտիկայի բարելավման գործընթաց»-ի ուղեցույցի հիման վրա «Կրթություն բոլորի համար» մանկավարժական համալսարանի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև համագործակցության ծրագրի շրջանակում պրակտիկայի կազմակերպման նոր ընթացակարգերը:
Ծրագրի համաձայն` ուսանողները պրակտիկան անցկացնում են մայրաքաղաքի ներառական կրթություն իրականացնող դպրոցներում:
«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները ներկայացրին պրակտիկայի կազմակերպման ընթացքը թիվ 150, 127 և 129 ներառական կրթություն իրականացնող դպրոցներում:
Ուսանողներին ողջունեցին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արփինե Զարգարյանը, դեկանի տեղակալ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիդա Արամյանը, հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Սարգսյանը:
Lիդա Արամյանն, ամփոփելով աշխատանքի արդյունքները նշեց, որ ուսումնառողների թղթապանակը կիրառվում է ոչ միայն ներառական, այլև մյուս դպրոցներում: Հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Սարգսյանը էլ ներկայացրեց ուսանողների կոմպետենցիաների գնահատման թերթիկը:
Վահան Սարգսյանը նշեց, որ գնահատման թերթիկը կազմված է «Մանկավարժություն և հոգեբանություն» կրթական ծրագրով նախատեսված կոմպետենցիաների հիման վրա և ենթադրում է պրակտիկայի ընթացքում ուսումնառողների որակական գնահատում:
Ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը, կարևորելով նման միջոցառումների կազմակերպումը, բարձր գնահատեց ուսանողների և նրանց ղեկավարների ու սուպերվիզիա իրականացրած մասնագետների` Սրբուհի Գևորգյանի, Վահան Սարգսյանի և Լիդա Արամյանի կատարած աշխատանքը:
Պրոռեկտորը շնորհակալություն հայտնեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությանը արդյունավետ համագործակցության համար: