Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումների շրջանակում «Մանկավարժական համալսարանի Գարի Քյոսայանի ջազ քառյակը»
.jpg)
համերգներով հանդես է գալիս հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Առաջին հանդիպումը մայր բուհի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ էր: Նրանք ունկնդրեցին ջազային բարձրաճաշակ երաժտություն:
Համերգին ներկա էին նաև Մանկավարժական համալսարանի «Մշակույթի կենտրոն»-ի տնօրեն Արկադի Շեկունցը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:
Վերջինս բուհի ղեկավարության և ներկաների անունից շնորհակալություն հայտնեց աշխարհահռչակ ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր Գարի Քյոսայանին և նրա խմբին` հիասքանչ համերգի համար: