ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լևոն Շիրինյանը հանդես եկավ զեկուցմամբ
24.05.2012
Ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետի համակարգչային լսարան-պորտալում Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լևոն Շիրինյանը հանդես եկավ «Հայ զինական հանճարը առաջին համաշխարհային պատերազմի վերջնափուլում» թեմայով զեկուցմամբ:
Քաղաքագետը ներկայացրեց Բաթումի խորհրդաժողովից հետո Հայաստանի Հանրապետության շուրջստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:
Վերլուծելով քաղաքական փաստերը` Լևոն Շիրինյանը պարզաբանեց` Բաթումի հաշտության դաշնագրի քողարկված իմաստը: Անդրադառնալով համաշխարհային պատմությանը` քաղաքագետը խոսեց նաև 1918 թվականից հետո աշխարհում առաջացած ռազմական շարժման պատճառների մասին:
Զեկուցմանը ներկա էին Ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գագիկ Դեմիրխանյանը, դասախոսներ և ուսանողներ: