Այսօր, մեր հանրապետության ողջ տարածքի բոլոր դպրոցներում տոնվում է շրջանավարտների «Վերջին զանգը»:

«Վերջին զանգը» հնչեց նաև Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հենակետային ավագ-դպրոցում:
Արդեն 18-րդ անգամ այս կրթօջախում հնչում է վերջին զանգը: Հիմնադրման օրվանից վարժարանն ունեցել է 1000-ից ավել շրջանավարտ, որոնցից 27-ն այսօր գիտությունների թեկնածուներ են:
«Այսօրվա 51 շրջանավարտներից շատերը Մանկավարժական համալասարանի դիմորդներ են: Նրանք պատրատված են, զինված գիտելիքներով: Համոզված եմ` նրանք շուտով կդառնան մեր բուհի ուսանողներ ու աչքի կընկնեն իրենց առաջադիմությամբ,- ասաց մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հենակետային ավագ-դպրոց վարժարանի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Սաֆարյանը:
Վարժարանի շրջանավարտները մի քանի րոպեի ընթացքում ուսուցիչներին հայտնեցին տարիների ընթացքում կուտակված շնորհակալական խոսքը և կատակ-բեմականացումների միջոցով ապահովեցին օրվա բարձր տրամադրությունը:

