ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական համալսարանի աշխատանքային խումբը` Օուլուի համալսարանում
29.05.2012
Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի և ՀՊՄՀ-ի միջև համագործակցային ծրագրի շրջանակներում 2012թ. մայիսի 25 –ին ՀՊՄՀ-ի ներկայացուցիչները` Կրթության զարգացման և որակի ապահովման վարչության պետ Մկրտիչ Ավագյանը, Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը և Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը, աշխատանքային այցով մեկնեցին Օուլու:
Մայիսի 28-ին մեկնարկել են Օուլուի համալսարան ժամանած խմբի աշխատանքները: Խումբն այցելել է համալսարան, ծանոթացել կառուցվածքին, ուսումնական և հետազոտական գործընթացները կազմակերպելու հնարավորություններին:
Այցի ընթացքում խումբը եղել է համալսարանի գրադարանում, ծանոթացել էլեկտրոնային գրադարանի հնարավորություններին, ինչպես նաև գրքերի մատակարարման և գրապահոցների թարմացման մեխանիզմներին:
Մանկավարժական համալսարանից մեկնած խումբը հանդիպեց համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Օլլի Սիլվենին: Նա ներկայացրեց Օուլուի համալսարանի ձեռքբերումները, առաջխաղացումները, ինչպես նաև մանրամասներ հետազոտական համագործակցային ծրագրերի վերաբերյալ` թե մասնավոր կազմակերպությունների, և թե օտարերկրյա համալսարանների հետ համատեղ:
Այնուհետև, ՀՊՄՀ Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը ներկայացրեց ՀՊՄՀ-ն և վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Հայաստանում և, մասնավորապես, ՀՊՄՀ-ում:
Աշխատանքային օրն ավարտվեց քննարկումներով և համատեղ համագործակցության վերաբերյալ կարծիքների փոխանակմամբ:
Այցի ընթացքում նախատեսվում է նաև այցելություններ տարրական, միջին և ավագ դպրոցներ, Օուլուի համալսարանի այլ վարչություններ: