ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեր դասախոսներն արժանացան ՀՀ նախագահի մրցանակի
29.05.2012
ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել տարբեր բնագավառներում Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման արարողությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին՝ ձեռքբերումների և մրցանակի արժանանալու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել կատարած կարևոր աշխատանքի համար և մաղթել նոր հաջողություններ:
Հանրապետության նախագահը մրցանակներ է շնորհել բնական, տեխնիկական և ինֆորմացիոն գիտությունների զարգացման, արվեստի, ֆիզիկայի, հումանիտար գիտությունների, գրականության և դասական երաժշտության բնագավառներում:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր,ՀՊՄՀ հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի վարիչ Աելիտա Դոլուխանյանն արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման:
Ֆիզիկայի զարգացման բնագավառում նախագահի մրցանակին է արժանացել Մանկավարժական համալսարանի դասախոս, ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Կրյուչկյանը:
Արվեստի բնագառում նախագահը մրցանակը շնորհել էՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ստեփանյանին` Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի դեկորների և զգեստների ձևավորման համար: