2012 թվականի ապրիլի 23-ից մայիսի 10-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մասնագիտական որակավորման բարձրացման և միջբուհական համագործակցության կենտրոնը կազմակերպվեց մասնագիտական վերապատրաստման դասընթաց: Այդ թեմայով մեր հարցերին է պատասպանում ՀՊՄՀ մասնագիտական որակավորման բարձացման եւ միջբուհական համագործակցության կենտրոնի ղեկավար ՆԱԻՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
Ովքե՞ր էին դասընթացի մասնակիցները, պաշտպանության նախարարության ո՞ր կառույցներից էին:
-Մասնագիտական վերապատրաստման նախադեպը չունեցող այդ դասընթացը նախատեսված էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատություններից` Վ. Սարգսյանի անվան ռազմական իստիտուտի, Մ. Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի, Ռազմական ավիացիոն ինստիտուտի և Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 15 դասախոս-զինծառայողների և զինվորական հոգեբանների համար:
-Որքա՞ն էր դասընթացի տևողությունը, և ի՞նչ ծրագրով էր այն կազմակերպվել:
-Դասընթացի տևողությունը 72 ժամ էր: Դասընթացի մասնակիցները վերապաստրաստվում էին «Կրթություն» մասնագիտությամբ, որը ներառում էր կրթության պլանավորումն ու ծրագրավորումը, կրթության զարգացման միջազգային միտումները և կրթական ոլորտի բարեփոխումները, կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, պետական կրթական չափորոշիչները, ռազմական կրթության համակարգի կառավարման բարեփոխումները, ռազմական կրթության որակի վերահսկողությունը, զինվորական ծառայության անցնելու մասին օրենսդրությունը, աշխատանքային օրենսդրությունը, դասավանդման մեթոդների զարգացումն ու ատեստավորումը, գիտելիքների գնահատման համակարգը, միջանձնային հարաբերությունները և պաշտոնական պարտականությունների իրականացումը բովանդակային թեմաները:
-Ովքե՞ր էին վերապատրաստում նրանց:
-Վերապատրաստող մասնագետները ինչպես մեր ` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, այնպես էլ այլ կառույցների լավագույն դոկտորներ ու պրոֆեսորներ էին, կրթության և կրթության իրավական հարցերը մեկնաբանող լավագույն մասնագետները` /Հակոբ Հակոբյանը ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության դատախազ/, Աշոտ Եսայանը /ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար/, Արուսյակ Հովհաննիսյանն /Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի մանկավարժության ամբիոնի վարիչ/ ու Հակոբ Թադևոսյանը /Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի մանկավարժության ամբիոնի դոցենտ/ և այլք:
-Վերապատրաստված մասնակիցներին տրվե՞ց դասընթացին վերջիններիս մասնակցությունը փաստող ելքային փաստաթուղթ:
-Այո, դասընթացի ավարտին կազմակերպվեց հավաստագրերի հանդիսավոր հանձնման արարողություն, որին ներկա էին նաև ներկայացուցիչներ ՀՀ պաշտպանության նախարարությունից, ովքեր իրենց գոհունակությունը հայտնեցին համալսարանին` կազմակերպած վերապատրաստման դասընթացի վերաբերյալ` շեշտելով դասընթացի կարևորությունը, դասավանդված առարկաների ճշգրիտ ընտրությունն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի բարձր մակարդակը, և ցանկություն հայտնեցին ապահովելու գործընթացի շարունակականությունը: