ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ կուրսանտական 10-րդ գիտական կոնֆերանսի եզրափակիչ նիստը, որին մասնակցում էր Պաշտպանության

նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Վերջինս կարևորեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ռազմական ինստիտուտի` տարիների արդյունավետ համագործակցությունը:
Ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, կոնֆերանսին լավագույնս ներկայանալու համար պատվոգրեր հանձնեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական մանկավարժություն մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Արևիկ Անտոնյանին, Տաթև Բաղդասարյանին, իսկ նրանց աշխատանքները ղեկավարելու համար` ֆակուլտետի դեկանի գիտության և հետբուհական կրթության գծով տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանին:
Նշենք, որ գիտաժողովին մասնակից ուսանողների առաջին գիտական հրապարակումները, զեկույցների թեզիսները տպագրվել են «ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի «Կուրսանտական 10-րդ գիտական կոնֆերանսի ծրագիր և թեզեր» գրքույկում: