ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասական երաժշտության երեկո Մանկավարժականում
11.06.2012
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Նվագարանների ամբիոնում հաճախ են կազմակերպվում դասական երաժշտության երեկոներ:
Այս անգամ Նվագարնների ամբիոնի դահլիճում դասախոսների կատարմամբ հնչեցին համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հայտնի գործեր:
Յոհան Սեբասիան Բախի «Արիա»-ն և Առնո Բաբաջանյանի «Անուրջներ»-ը նոր մշակմամբ կատարեց ամբիոնի պրոֆեսոր Անանիա Բերբերյանը, իսկ Սերգեյ Ռախմանինովի, Յոհաննես Բրամսի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները ներկաներն ունկնդրեցին դոցենտ Վյաչեսլավ Եդիգարյանի կատարմամբ :
Համերգի ընթացքում ելույթ ունեցան նաև դոցենտ Լիլի Խաչատրյանը, Համեստուհի Սարգսյանը, Ռուբեն Կարասեֆերյանը, Հանրապետական 2-րդ փառատոնի դափնեկիր, դոցենտ Վազգեն Մինասյանն ու միջազգային մրցույթների դափնեկիր Շաքե Թադևոսյանը:
Համերգի ավարտին հնչեց «Սարի գյալլու» և «Ալ այլուխս» ազգագրական պարերի շարանը`Աշոտ Մինասյանի բարձր վարպետությամբ:
Երեկոն եզրափակեց Աշոտ Մինասյանի «Սարի գյալլու» և «Ալ այլուխս» ազգագրական պարերի շարանը: