Մասնագիտական որակավորում ստացած ուսանողների դիպլոմների հանձման արարողությունը ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի էլ Պատմության և իրավագիտության

ֆակուլտետում անցավ տոնական բարձր մթնոլորտում:
Նախքան դիպլոմների հանձման արարողակարգին անցնելը` հնչեցին Հայաստանի Հանրապետության և Մանկավարժական համալսարանի օրհներգերը, որին հաջորդեց 2011-2012 ուսումնական տարվա ատեստավորման քննությունների արդյունքների ամփոփումը:
Մասնագիտական դիպլոմներ շնորհվեցին բակալավրիատի «Պատմություն» մասնագիտությամբ 94 ուսանողների, որից 12-ը` գերազանցության և «Իրավագիտություն⁄մանկավարժություն» մասնագիտությամբ 65 ուսանողի` 5-ը գերազանց:
«Պատմություն» մասնագիտությամբ մագիստրոսի որակավորման դիպլոմներ ստացավ 37 ուսանող`19-ը գերազանցության և «Իրավագիտություն ⁄մանկավարժություն⁄» մասնագիտությամբ 16 ուսանող`6-ը գերազանցության:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, շնորհավորելով բուհն ավարտող ուսանողներին, ասաց. «Սիրելի շրջանավարտներ, տարիների ընթացքում դուք կհամոզվեք, որ ուսանողական տարիները եղել է ձեր կյանքի լավագույն շրջանը: Հենց այս տարիներին եք դուք ձևավորվել որպես մասնագետ, ազգային դպրոցի ուսուցիչ: Ես վստահ եմ` ձեր գործունեությամբ դուք ապագայում կհաստատեք, որ Մանկավարժական համալսարանը հսկայական դեր ունի հանրային կյանքում»:

«Իմ խորին համոզմամբ դուք ընտրել եք լավագույն մասնագիտությունները, որոնք մեր հասարակությանը խիստ օգտակար են, բայց այն արդյունավետ կծառայի ժողովրդին միայն խորը գիտելիքեր ունենալու դեպքում: Ես ցանկանում եմ, որ դուք ձեր ակտիվ հասարակական և մանկավարժական գործունեությամբ բարձր պահեք բուհի և ֆակուլտետի հեղինակությունը»,-բարի երթ մաղթելով շրջանավարտներին ասաց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գևոգյանը:
Ֆակուլտետի շրջանավարտները շնորհակալագրեր հանձնեցին և իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին բուհի և ֆակուլտետեի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին` տարիների տքնաջան աշխատանքի և անմնացորդ նվիրումի համար:
