ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր ՀՀ պետական խորհրդանշանների օրն է
15.06.2012
Արդեն մի քանի տարի` հունիսի 15-ին ՀՀ պետական խորհրդանշանների օրվա կապակցությամբ Մանկավարժական համալսարանի Հումանիտար ընթերցանության գրադարանում ողջ օրվա ընթացքում ցուցադրվում են ՀՀ խորհրդանշաններն ու հնչում է պետական օրհներգը:
Գրադարանի տնօրեն, պատմաբան,մշակութաբան, լրագրող Տիգրան Պետրոսյանցը վստահ է `պետությունը ճանաչվում է մի քանի կարևոր գործոններով`հատկապես խորհրդանիշներով: «Մենք երկար տարիներ զրկված ենք եղել պետականությունից և այն իր հետքն է թողել մեր ժողովրդի գիտակցության վրա: Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդ սերնդի մեջ ներարկել սեփական պետության արժանիքների մասին գաղափար, ձևավորել ազգային գիտակցություն, հարգանք` հայկական պետական խորհրդանիշների նկատմամբ և բարձրացնել հայրենասիրական ոգին»,-նշեց գրադարանի տնօրենը:
Ուրախալի է, որ գրադարանի երիտասարդ այցելուներից շատերն են տեղյակ օրվա խորհրդին:
Հունիսի 15-ն է նշվում որպես պետական խորհրդանշանների տոնը, քանի որ 2006 թվականի այդ օրն է խորհրդարանը ընդունել«ՀՀ դրոշի մասին»և«ՀՀ զինանշանի մասին»օրենքները:
ՀՀ պետական խորհրդանշաններ են` Եռագույն դրոշը, Զինանշանն ու Օրհներգը:
Տոնի առիթով այսօր Երևանում կայանալու է տոնական քայլերթ, որին կմասնակցեն նաև Մանկավարժականի ուսանողները: