Տեղի ունեցավ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հայտարարած գիտական լրագրության և միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող գիտնականների մրցանակաբաշխությունը:
95 երիտասարդ գիտնական և 11լրագրող «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից արժանացան հավաստագրերի և պարգևների:
Մրցանակակիրներից է նաև քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, քիմիական գիտությունների թեկնածու Մերի Մանուկյանը: Վերջինս հաղթող է ճանաչվել միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող հոդվածների մրցույթում:
«Նմանատիպ միջոցառումները խթան են գիտության զարգացման ու երիտասարդ գիտնականի նկատմամբ հասարակական գիտակցության բարձրացմանը: Մեր երկիրն ունի գիտական մեծ ներուժ, և հուսով եմ, որ մոտ ապագայում էլ ավելի մեծ ուշադրություն կցուցաբերվի գիտության և գիտնականների նկատմամբ»,- ասաց Մերի Մանուկյանը:
Նշենք, որ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը հիմնադրվել է մեկ տարի առաջ։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում գիտության ֆինանսավորման խնդրի լուծմանը: