2012 թվականի հունիսի 4-ից 11-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը պաշտոնական այցով մեկնել
էրՌԴ և Ուկրաինա, որտեղ հանդիպումներ ունեցավ այդ երկրների մանկավարժական համալսարանների ղեկավարության հետ:
Հունիսի 4-ին Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանում Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, մշակույթի վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը հանդիպեց Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի նորանշանակ ռեկտոր պրոֆեսոր Ալեքսանդր Կուտուզովի հետ:
Երկու համալսարանների ռեկտորները բանակցությունների ընթացքում քննարկեցին հետագա փոխադարձ համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր:
Ռուբեն Միրզախանյանը Ալեքսանդր Կուտուզովին շնորհեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի«Մանկավարժական համալսարան»պատվավոր մեդալը:
Ավելի ուշ Ռուբեն Միրզախանյանը հանդիպեց Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի նախագահ, պրոֆեսոր Վիկտոր Րյաբովի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու համալսարաններում ուսումնական գործընթացի կազմակերպման, տարբեր ոլորտներում միջազգային համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր:
.jpg)
Վերջերս միավորվել են Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանն ու Մոսկվայի հումանիտար համալսարանը եւ այս երկու խոշորագույն հաստատությունները ղեկավարում է Ալեքսանդր Կուտուզովը:
Հանդիպման ավարտին Ռուբեն Միրզախանյանն այցելեց Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի պատմության թանգարան եւ հիմնարար գրադարան:
Հաջորդ հանդիպումը Ուիկրաինայի Դրագոմանովի անվան Ազգային մանվակարժական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Անդրյուշչենկոյի հետ էր:
Ի դեպ, նա Եվրոպական մանկավարժական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահն է: Ռուբեն Միրզախանյանն ընտրվեց այս խորհրդի անդամ և արդեն առաջիկա հոկտեմբերին կմասնակցի ռեկտորների խորհրդի Պրահայում կայանալիք նիստին:
Վիկտոր Անդրյուշչենկոյի հետ հանդիպման ընթացքում Ռուբեն Միրզախանյանը քննարկել է փոխանակման ծրագրերի միջոցով դասախոսների և ուսանողների վերապատրաստման, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ հարցեր:
Ռուբեն Միրզախանյանը 20-րդ դարի հայ աշխարհահռչակ փիլիսոփա, տրամաբան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մանկավարժական համալսարանի մետափիլիսոփայության եւ տրամաբանության միջազգային ինստիտուտի տնօրեն, Փիլիսոփայության միջազգային և հայոց փիլիսոփայական ակադեմիաների նախագահ Գեորգ Բրուտյանի
հանձնարարությամբ Վիկտոր Անդրյուշչենկոյին շնորհեց«Դավիթ Անհաղթ»մեդալ: