Հատուկ կրթության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները «Արտ-թերապիա և հոգեվերլուծության հիմունքները» առարկայի շրջանակում կազմակերպել էին
/DSC03356.JPG)
ցուցահանդես, որը նախաձեռնել էր հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս մանկավարժական գիտությունների թեկնածու Լիլիթ Բաղդասարյանը:
Ուսումնասիրելով տարբեր տեսություններ` ուսանողները ցուցահանդեսին ներկայացրել էին իրենց պատրաստած դիդակտիկ նյութերը, որոնք վերաբերում էին ֆոտոթերապիային, դիմակաթերապիային և արտ-թերապիայի այլ ոլորտներին:
«Ցուցահանդեսի կազմակերպման նպատակն է ցույց տալ, թե ինչքան կարևոր է հոգեթերապիան հոգեբանական բուժման ընթացքում: Բացի այդ, ներկայացված դիդակտիկ աշխատանքների պատրաստման ընթացքում բացահայտվում է ուսանողների ներքին պոտենցիալը»,-ասաց Լիլիթ Բաղդասարյանը:
Ուսանողները ներկայացրել էին ֆոտոկոլաժներ, ինքնադիմակներ, ծեփամածիկով ստեղծագործություններ` առաջնորդվելով դիմակաթերապիայի հիմնադիր Գագիկ Նազլոյանի մեթոդներով: Հեքիաթաթերապիայի շրջանակում ուսանողները պատրաստել էին հեքիաթներ հատուկ կույրերի համար:
Շտկող մանկավարժության և հատուկ հոգեբանության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Լիլիթ Մնացականյանը ցուցահանդեսին ներկայացրել է դիմակաթերապիան բնության տարերքում: Լիլիթը հավաստիացրեց, որ ներկայացված դիդակտիկ նյութերը կիրառել են իրենց պրակտիկայի ընթացքում և հասել ցանկալի արդյունքի:
Նշենք, որ արտ-թերապիան բուժման մեթոդ է, որն իրականացվում է գեղարվեստական գործունեության միջոցով և հիմնված է արվեստի ու ստեղծագործական գործունեության վրա։
/DSC03358.JPG)