Մանկավարժական համալսարանում սկսվել է 2012-2013 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելությունը:

1-ին փուլում վճարովի հիմունքներով ընդունելությունը անցկացվում է մայիսի 20-ից հուլիսի 20-ը. առկա 47 մասնագիտությունների գծով մագիստրատուրա ընդունվելու հնարավորություն կունենան Մանկավարժականի և այլ բուհերի շրջանավարտները:
«Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի կա դիմորդների մեծ հոսք. 300-400 ուսանողի փոխարեն նրանց թիվն անցնում է 600-ը: Ընդունելության առաջին իսկ օրվանից դիմորդների ակտիվ շարժ է նկատվում հատկապես Բանասիարական, Սկզբնական կրթության,Պատմության և իրավագիտության, Օտար լեզուների ֆակուլտետներում»,-նկատեց Մագիստրատուրայի բաժնի վարիչ Լյովա Հարությունյանը:
47 առկա մասնագիտություններին զուգահեռ` Մանկավարժականում անցկացվում է նաև հեռակա ուսուցման ընդունելություն իրավագիտություն, մանկավարաժություն և մեթոդիկա (տարրական կրթություն), հայոց լեզու, գրականություն մասնագիտությունների գծով:
Ի դեպ, ՀՀ ԿԳ նախարարության հատկացրած 1179 տեղերից անվճար հիմունքներով Մանկավարժական համալսարանի բարձր առաջադիմությամբ շրջանավարտներից 115-ը, առանց ընդունելության քննություններ հանձնելու ուսումը կշարունակեն մագիստրատուրայի համապատասխան բաժիններում :
Այդ տեղերից 11-ը հատկացվել է բանակից զորացրվածներին, իսկ 29-ը` բուհում տարկետման իրավունքով անվճար սովորող գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին:
Նշենք, որ 2-րդ փուլի` վճարովի հիմունքներով, (առանց տարկետման իրավունքի) մագիստրատուրայի ընդունելությունը կկազմակերպվի օգօստոսի 25-ից 30-ը: Այն նախատեսված է այլ բուհերի ուսանողների համար:
