ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի ուսանողները` ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների 4-րդ մրցույթի հաղթողներ
25.06.2012

Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում հունիսի 10-24-ը ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի երաժշտական ընկերությունը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան անցկացրեցին ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 4-րդ մրցույթը` նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանին:


Մրցույթին մասնակցում էին հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների, քոլեջների, պետական կոնսերվատորիայի ուսանողները, ասպիրանտները, նաև պրոֆեսիոնալ երաժիշտ-կատարողներ:


Մրցույթին ժողովրդական երգ անվանակարգում Մանկավարժական համալսարանը ներկայացրած Սամսոն Պալյանն արժանացել է առաջին, իսկ Մհեր Գալստյանը` 3-րդ մրցանակին:


Ազգային նվագարաններ անվանակարգում 3-րդ մրցանակին են արժանացել քանոնահար Վալյա Նիկոյանը և սանթուրահար Նարեկ Գրիգորյանը:


Նշենք, որ մրցույթի նպատակն է բացահայտել ժողովրդական երաժշտարվեստի բնագավառում հանրապետության շնորհալի անհատ կատարողներին, աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը: