ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Դրաստամատ Կանայան» մեդալ` ռազմահայրենասիրական դաստիարակության համար
27.06.2012

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Մանկավարժական համալսարանի Ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետի դասախոս, դոցենտ Սերգեյ Ներսիսյանին շնորհվել է «Դրաստամատ Կանայան» մեդալ:


Սերգեյ Ներսիսյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերին ցուցաբերած աջակցության, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ներդրման, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ:


Հատկանշական է, որ Մանկավարժականի դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտը հեղինակ է «Ռուս-հայերեն ռազմագիտական», «Ռազմական տերմինների բացատրական» բառարանների, ինչպես նաև` տարբեր զինատեսակների մասին հեղինակած և թարգմանած գրքերի: