ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում աշխարհահռչակ հոգեթերապևետների հետ
27.06.2012
Մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը, դեկանի` գիտության և հետբուհական կրթության գծով տեղակալ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը, Հոգեբանական լաբորատորիայի վարիչ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Սարգսյանը հանդիպեցին աշխարհահռչակ հոգեթերապևտ Միլտոն Էրիքսոնի դստեր` Բեթթի Ալիս Էրիքսոնին /ԱՄՆ/ և ընտանեկան հոգեթերապիայի հայտնի մասնագետ Էդիտա Ռուզգայտին /ԱՄՆ/:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընտանեկան հոգեթերապիային, ընտանեկան կոնֆլիկտներին, էրիքսոնյան հիպնոսին վերաբերող բազմաթիվ հարցեր:
Բեթթի Ալիս Էրիքսոնն և Էդիտա Ռուզգայտին ներկայացրեցին այդ բնագավառներում ամերիկյան դպրոցի ձեռքբերումներն ու զարգացման միտումները:
Տեղեկացնենք, որ հունիսի 28-ից հուլիսի 3-ը հանրահայտ հոգեթերապևտ Բեթթի Ալիս Էրիքսոնն ուսանողների և մասնագետների համար անցկացնելու է Էրիքսոնյան հիպնոսի ուսուցանող դասեր: