Արդեն երկրորդ տարին է, ինչ «Ռոսսոտրուդնիչեստվո»-յիներկայացուցչության հովանու ներքո գործող Ռուսաց լեզվի ռուսական ուսումնամեթոդական կենտրոնը (ՌԼՌՈւՄԿ) Հայաստանում իրականացնում է «Գրական-պատմական արշավներ» նախագիծը:
Նախագծի շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատությունների ինչպես բանասիրական, այնպես էլ ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողական խմբերը ճանաչողական, որոնողական-ստեղծագործական ճամփորդություն են իրականացնում Հայաստանի մարզեր:
Ծրագրի նպատակն է կրտսեր սերնդի ուշադրությունը հրավիրել Հայաստանի և Ռուսաստանի` պատմականորեն ձևավորված հարաբերություններին, ինչպես նաև հայ ժողովրդի ճակատագրում Ռուսաստանի ունեցած դերակատարությանը:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների երկու խումբ մասնակցեց նախագծին և նախատեսված երթուղիներով այցելեց Տավուշի և Սյունիքի մարզեր` ծանոթանալու հայ-ռուսական պատմական հարաբերությունները վկայող հիշարժան վայրերին: