ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցություն Գրենոբլի Պիեռ Մենդես համալսարանի հետ
10.07.2012
Օրերս Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում՝ Ֆրանսիա-Ռուսաստան -ԱՊՀ երկրներ՚ ասոցիացիայի ներկայացուցիչների եւ ՀՊՄՀ պատվիրակության միջեւ:
Ֆրանսիա-Ռուսաստան -ԱՊՀ երկրներ՚ ասոցիացիան՝ նախագահ Անտուան Սեգյուղայի գլխավորությամբ, նպատակ ուներ ծանոթանալ Մանկավարժական համալսարանի հնարավորությունների հետ, ինչպես նաեւ ներկայացնել համագործակցության ծրագիր եւ քննարկել հետագա հնարավորությունները:
Խոսքը Գրենոբլի Պիեռ Մենդես համալսարանի հետ համատեղ վերականգնվող էներգիայի տեխնիկական եւ մանկավարժական վերապատրաստումները ընդհանրացնելու համար հեռավար ուսուցման զարգացման ծրագրի մասին է: Այդ ծրագրին մանկավարժական համալսարանի մասնակցությունը պայմանավորված է արեւային էներգիայի ստացման հիմունքները դասավանդող մանկավարժների պատրաստման հանգամանքով:
Ֆրանսիա-Ռուսաստան -ԱՊՀ երկրներ՚ ասոցիացիայի կազմում էին միջազգային փորձագետ, նախագծի ղեկավար, Ազգային կրթության թոշակառու Օլեգ Բեռնարդը, մեր հայրենակից, դասախոս Հակոբ Աջամյանը, Սեն Մաղտեն Դեղ քաղաքապետարանի ներկայացուցիչ, տեղական մարմնի խորհրդական Իբրահիմա Դիալոն եւ Ֆրանսիա-Ռուսաստան -ԱՊՀ երկրներ՚ ասոցիացիայի ծրագրերի համակարգող Նելլի Ստեփանյանը:
Հայկական պետական մանկավարժական համալսարանից հանդիպմանը մասնակցեցին ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ՀՊՄՀ Կրթության զարգացման եւ որակի ապահովման վարչության պետ Մկրտիչ Ավագյանը, Ռազմավարական զարգացման վարչության պետ Ռիտա Գեւորգյանը, Օտար լեզուների մասնագիտական ուսուցման ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը եւ միջազգային համագործակցության բաժնի վարիչ Քրիստինա Ծատուրյանը: