ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ավարտական դիպլոմներ` հեռակայի ուսանողներին
11.07.2012

Այսօր Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 2011-2012 ուսումնական տարվա հեռակա ուսուցման բակալավրիատի շուրջ 154 ուսանողներ ստացան ավարտական դիպլոմներ:

Օրվա առթիվ ուսանողներին շնորհավորեցին Գիտության և հետբուհական գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանը, ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գևորգյանն ու Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մհեր Կարապետյանը` մաղթելով, որ ստացած գիտելիքներն ու հմտությունները փոխանցեն դարերի պատմություն ունեցող ժողովրդի ապագա սերունդներին:
Միանալով հնչած բարեմաղթանքներին` ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանը հավելեց. «Երկար ժամանակ մեր իրողության մեջ վիճարկելի էր հեռական ուսուցման անհրաժեշտութունը:
Ձեր ոգևորությունն ու ամփոփիչ ատեստավորման քննությունների արդյունքները հաստատեցին դրա կարևորությունը: Մենք հպարտ ենք, որ ունենք քաղաքացիական կեցվածքով ու հարուստ գիտելիքներով շրջանավարտներ, ովքեր բարձր կպահեն իրենց բուհի և պետության բարի համբավը»:
Շրջանավարտները ևս շնորհակալություն հայտնեցին պրոֆեսորադասախոսական կազմին `ուսումնառության ընթացքում ստացած ուսումնական և բարոյահոգեբանական դաստիարակության համար: