ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԲ-ի ներկայացուցիչները Մանկավարժականում
12.07.2012
Հայկական պետական մանկավարժական համալսարան այցելեցին Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Քրիստիան Աէդոն, Սաչիկո Կատաոկան, Ջուլիա Լիբերմանը, Նինո Կուտատելաձեն եւ Անուշ Շահվերդյանը:
Նրանց հետ հանդիպեցին ՀՊՄՀ ուսումնագիտամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը, Ռազմավարական զարգացման վարչության պետ Ռիտա Գեւորգյանը, Գերմանական լեզուների ամբիոնի վարիչ Տիգրան Միքայելյանը եւ Միջազգային համագործակցության բաժնի վարիչ Քրիստինա Ծատուրյանը: Քննարկվեց Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը, արձանագրված առաջընթացը, ինչպես նաև ներկայացվեց ՀՊՄՀ-ի գնահատականը համալսարանում կատարվող բարեփոխումներին, կատարված աշխատանքներին:
ՀՊՄՀ ներկայացուցիչները նշեցին, որ բարեփոխումներն իրականացվում են եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու ուղղությամբ և համահունչ են եվրոպական չափանիշներին:
ՀԲ-ի ներկայացուցիչներն էլ ներկայացրին READ TRUST FUND (Զարգացման նպատակով կրթության աջակցության ռուսական ծրագրի) կողմից ֆինանսավորվող ծրագրի մանրամասները, որը վերաբերում է կրթության գնահատման համակարգին: Ծրագրի հաստատման դեպքում կրթության գնահատման համակարգի ուղղությամբ մասնագետներ կվերապատրաստվեն ՀՊՄՀ-ից, ԵՊՀ-ից եւ ԵՊԼՀ-ից: