ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այցելեցին Իլյայի պետական համալսարան
19.07.2012
ՀՊՄՀ ուսումնագիտամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը և Միջազգային համագործակցության բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանը օրերս աշխատանքային այցով Թբիլիսիում էին: Նրանք այցելեցին Իլյայի պետական համալսարան և հանդիպեցին համալսարանի ռեկտոր Գիգի Թևզաձեի հետ:
Քննարկեցին Հայկական պետական մանկավարժական համալսարանի և Իլյայի պետական համալսարանի միջեւ տարածաշրջանային համագործակցություն սկսելու հնարավորությունը:
Համաձայնություն ձեռք բերվեց շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ եւ գործնական համագործակցությանը տալ իրավական ձեւակերպում: Համագործակցության շրջանակներում կլինեն փոխայցելություններ՝ ուսանողների և դասախոսական կազմի փորձի փոխանակման նպատակով, համատեղ կրթական և հետազոտական ծրագրերի իրականացում, հոդվածների տպագրություն և այլն:
ՀՊՄՀ ներկայացուցիչները ռեկտոր Թևզաձեին ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հրամանով շնորհեցին «Մանկավարժական համալսարան» բարձրագույն պարգեւը և փոխանցեցին ՀՊՄՀ-ի 90 ամյա հոբելյանական միջոցառմանը մասնակցելու ռեկտորի հրավերը, որը Գիգի Թևզաձեն սիրով ընդունեց: