ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հեռակա ուսուցման շրջանավարտներին շնորհվեցին ավարտական դիպլոմներ
20.07.2012
Հուլիսի 19-ին հանդիսավոր արարողությամբ ավարտական դիպլոմներ հանձնվեցին Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռակա ուսուցմամբ ավարտական կուրսերին:
Մանկավարժություն և հոգեբանություն, սոցիալական մանկավարժություն, մանկավարժություն և սոցիոլոգիա մասնագիտությունների գծով ավարտական դիպլոմներ ստացավ 87 շրջանավարտ:
Շրջանավարտներին շնորհավորեցին և իրենց բարեմաղթանքներն հղեցին ֆակուլտետի դեկան հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, Հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Մկրտումյանը, Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը, պետական ատեստավորման հանձնաժողովի նախագահ հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հարություն Բաբայանը և ֆակուլտետի բոլոր դասախոսները:
Ուսանողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին պրոֆեսորադասախոսական կազմին` ստացած գիտելիքների և բարոյահոգեբանական դաստիարակության համար: