Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ֆիզիկա բաժնի մագիստրատուրայի I-ին կուրսի աստղագիտություն մասնագիտացմամբ հինգ ուսանող իրենց ամառային հնգօրյա հետազոտական
.jpg)
պրակտիկան անցկացրին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում:
Պրակտիկան ղեկավարում էին` ֆիզմաթ.գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Ներսիսյանն ու ֆիզմաթ.գիտությունների թեկնածու Սմբատ Բալայանը:
Վերջինիս ղեկավարությամբ 50 սմ. հայելու տրամագծով Կասեգրեն համակարգի աստղադիտակով կազմակերպվեց աստղալից երկնքի դիտումներ: Մասնավորապես, դիտվեցին Սատուրնը, Լուսինը, բաց և գնդաձև աստղակույտերը, Քնար համաստեղությունում գտնվող ՙՕղակ՚ մոլորակաձև միգամածությունը, կրկնակի աստղերը, Անդրոմեդա գալակտիկան և այլ երկնային օբյեկտներ:
Սմբատ Բալայանն ուսանողներին պատմեց նաև 1մ տրամագիծ ունեցող Շմիդտի աստղադիտակի վերազինման և ավտոմատացման ընթացող աշխատանքների մասին:
Ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանն էլ ուսանողներին հանգամանորեն ներկայացրեց աստղադիտարանում տարվող հետազոտական աշխատանքները, իր կողմից ղեկավարվող «Գալակտիկաներ» խմբում կատարվող հետազոտություններն ու Մարգարյանի գերմանուշակագույն ավելցուկով գալակտիկաների կատարված հսկայածավալ սպեկտորային դիտումներն ու դրանցից ստացված հետաքրքիր արդյունքները:
.jpg)
Պրակտիկայի ընթացքում կազմակերպվեցին թեմատիկ դասախոսություններ, դիտումներ, հանդիպումներ, ինչպես նաև այցելություն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան:
«Համալսարանում անցկացված լսարանային դասախոսություններից հետո անմիջական դիտումներն օգնեցին ճիշտ ընկալել և հստակ պատկերացնել ձեռք բերված տեսական գիտելիքների կիրառությունը: Այն նաև հնարավորություն ընձեռեց մագիստրոսական թեզերի հետազոտական աշխատանքները շարունակել գիտականորեն ավելի գրագետ և հիմնավորված»,-ասացմաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետիֆիզիկա բաժնի մագիստրատուրայի I-ին կուրսի Վարդուհի Քալաշյանը:
Գիտահետազոտական պրակտիկային զուգահեռ ուսանողները կազմակերպեցին իրենց ակտիվ հանգիստը. զրույցներ գիշերային խարույկի շուրջ, ինտելեկտուալ խաղեր, երգ ու երաժշտություն:
Նշենք, որ Աստղադիտարանում տեղակայված են վեց աստղադիտակներ, որոնցից ամենամեծի հայելու տրամագիծը 2.6 մ. է, հաջորդը՝ վերազինման փուլում գտնվող Շմիդտի մեկ մետրանոց աստղադիտակն է: Մյուսների տրամագծերը համեմատաբար փոքր են` 60, 50 և 40 սմ: