Մանկավարժականում կայացավ նոր ուսումնական տարվա Գիտական խորհրդի առաջին նիստը:
Նախքան օրակարգին անցնելը, համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ, ամսվա հոբելյարներին, ինչպես նաև մի շարք դասախոսների խորհրդի որոշմամբ շնորհեց դոցենտի գիտական կոչումներ:
Գիտական խորհրդի անդամները, ծանոթանալով 2012-2013 ուսումնական տարվա աշխատանքային ծրագրին, շարունակեցին նիստը:

Ելնելով կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներից և ֆակուլտետի շարունակական զարգացման ռամավարությունից` Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Ավագյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ֆակուլտետի մասնագիտացումներից 4-ի միավորման ու 2-ի մասնագիտացումների վարանվանման անհրաժեշտությունը:
Կարևորելով հատուկ մանկավարժի մասնագիտացումը` Գիտխորհրդի անդամները դեկանի առաջարկն ընդունեցին միաձայն:
Ամփոփելով 2011-2012 ուսումնական տարվա արդյունքները` Ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը ներկայացրեց Գիտխորհրդի որոշումը. ընդլայնել գիտահետազոտական ինստիտուտների հետ կապը, տպագրության երաշխավորել լավագույն մագիստրոսական թեզերը, օգտագործել տեխնիկական նորագույն միջոցներն ու կարևորել ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաների արդիականությունը:
Նիստի ընթացքում փակ քվեարկությամբ ընտրվեցին Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոններում առաջադրված թեկնածուները, ինչպես նաև հաստատվեցին դոկտորական ատենախոսությունների թեմաները:

