ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական համալսարանը հանդես եկավ կոչ-նախաձեռնությամբ
03.09.2012
Չնայած սեպտեմբերյան տոնական տրամադրությանն ու գիտելիքի օրվա հանդիսություններին` Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը հանդես եկավ դատապարտման և համախմբման կոչ-նախաձեռնությամբ:
ՙՁեր դրոշներին կացին նկարեք, և հրաժարվեք մահմեդականությունից, որը հումանիզմ-մարդասիրություն է քարոզում: Դուք չեք կարող նույնիսկ իսկական մահմեդականներ լինել՚,- Ադրբեջանին ուղղված նման կոչով հանդես եկավ Մանկավարժական համալսարանի բանասիարական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանը: Նա նաև ափսոսանք արտահայտեց եվրաընտանիքի անդամ երկրի գործողությունների կապակցությամբ. ՙՑավում եմ, որ իբրև թե համամարդկային արժեքներ դավանող Հունգարիան ՙծախվեց՚ Ադրբեջանին՚: Յուրի Դավթյանը նկատի ուներ տարածված այն լուրը, թե այս գործարքը երեք միլիարդ դոլար է արժեցել:
Բանասիրական ֆակուլտետի դեկանը նկատեց, որ Սաֆարովին համաներելու եւ հերոսացնելու նախադեպն ապացուցում է այն ճշմարտությունը, որ Արցախի հայությունը անկարող է ապրել մարդասպան ոճրագործների հետ համատեղ: ՙԵվ դա պետք է աշխարհը մեկընդմիշտ հասկանա՚:
Հիշեցնենք, որ Բուդապեշտում ազգությամբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպան, Հունգարիայի դատարանի կողմից ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովը, օրերս արտահանձնվել էր Ադրբեջան, որտեղ էլ արժանացել էր համաներման եւ ազատ արձակվել:
Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Նաիրա Խումարյանն այս իրադարձությունը համարում է արդարադատության, ազնվության, մարդկային կերպարանքի վերջնական կորստի նախանշան: ՙՄի բան է, երբ մարդ ընդունում եւ հասկանում է իր մեղքը, հետո են ներում ու թողություն տալիս, մեկ այլ բան` երբ խրախուսում և հերոսի կոչման են արժանացնում: Մեր համալսարանի ողջ ուսանողությունն դատապարտում է կատարվածը: Մենք շարունակելու ենք մեր բողոքը մինչև արդարության վերականգնումը՚,-ընդգծեց Նաիրան:
Այս նախաձեռնությամբ հեղինակները կոչ են անում օգտվել ընձեռված հնարավորությունից` աշխարհին ևս մեկ անգամ ապացուցելու, որ ՙմեր գործն արդար է, և մենք հաղթելու ենք՚: