ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հիշատակման երթ
06.09.2012
Այս տարի լրանում է հայկական առաջին ազգային օպերայի` Արմեն Տիգրանյանի«Անուշ»-ի բեմադրության 100-ամյակը: Մշակութային այդ նշանակալի իրադարձությունը նշեցին նաև Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտական կրթության բաժնի դասախոսներն ու ուսանողները:
Վերջիններս ծաղիկներ դրեցին օղակաձև զբոսայգում տեղադրված հայ երգահան, խմբավար Արմեն Տիգրանյանի հուշարձանին: Միջոցառումն առավել տպավորիչ էր հատկապես 2-րդ կուրսի ուսանողների համար. ՙՀայ երաժշտության պատմության՚ այդ օրվա դասը նվիրված էր ՙԱնուշ՚ օպերային:
Խոնարհումի արարողությունը դարձավ կոմպոզիտորի տաղանդի և ՙԱնուշ՚ օպերայի հավերժության խորհրդանիշը: