ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի պատվիրակությունը Ֆինլանդիայում
13.09.2012
Սեպտեմբերի 8-ին Ֆինլանդիա է մեկնել Մանկավարժական համալսարանի պատվիրակությունը՝ ուսումնագիտամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանի գլխավորությամբ:
Գործուղումը Օուլուի համալսարան իրականցվել է ՙԿրթության որակ եւ համապատասխանություն ՙերկրորդ վարկային ծրագրի միջոցներով՝ ՀՊՄՀ-Ֆինլանդիայի Օուլույի համասարան եւ ՙՀույսի կամուրջ՚ հ/կ- Օուլուի համալսարան համագործակցության շրջանակներում:
Մանկավարժական համալսարանի պատվիրակության կազմում են Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը՝ ֆակուլտետի առաջատար դասախոսներից մի քանիսի հետ: Ծրագրի շրջանակում Ֆինլանդիա են մեկնել նաեւ ներկայացուցիչներ Կրթության ազգային ինստիտուտից եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից:
Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Օուլուի հանրակրթության վարչության պետի, Օուլուի համալսարանի կրթության ֆակուլտետի դեկանի հետ: Հայ պատվիրակները այցելել են ներառական դպրոց, մասնակցել դասապրոցեսների:
Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը հանդիպել է Օուլուի փոխքաղաքապետի եւ համալսարանի ռեկտորի հետ: Վերջինիս հանձնել է մանկավարժական համալսարանի ռեկտորի ՝ համալսարանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման մասնակցության հրավերը: Օուլուի համալսարանի ռեկտորն այն ընդունել է մեծ սիրով:
Ֆինլանդիայի մանկավարժական կրթություն ապահովող լավագույն համալսարան այցելության նպատակն էր ծանոթանալ ներառական կրթության հիմնադրույթներին, սկզբունքներին եւ կրթության կազմակերպմանն ընդհանրապես: