Ստամբուլահայ գրող Զարեհ Խրախունին 2012 թվականի փետրվարի 3-ին արժանացել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» բարձրագույն պարգևի:.jpg)
Այդ առթիվ սեպտեմբերի 4-ից 8-ը Ստամբուլում էր կառավարական-մշակութային պատվիրակություն Հայաստանից՝ Խրախունու ծննդավայրում հանձնելու Հայաստանի բարձրագույն պարգեւը:
Պատվիրակության կազմում էին ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ՀՊՄՀ-ի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, նույն կենտրոնի աշխատակից, գրականագետ Քնարիկ Աբրահամյանը:
.jpg)
Պատվիրակության անդամներն այցելության առաջին իսկ օրը հանդիպեցին Զարեհ Խրախունուն, զրուցեցին նրա գրական հսկայական վաստակի, նոր ստեղծագործական ծրագրերի շուրջ:
Այցելության ընթացքում պատվիրակները հանդիպեցին Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ և քննարկեցին գրամշակութային և եկեղեցական բնույթի հրատապ հարցեր՝ ընդգծելով պոլսահայ նորագույն գրականության դերը Սփյուռքի ընդհանուր համապատկերում:
Կազմակերպված հանդիսության ժամանակ հայկական պատվիրակությունը հանդիպեց նաև Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդի, հոգևոր և մշակութային կարկառուն ներկայացուցիչների, Հայաստանից ժամանած հյուրերի հետ:
Ողջունելով հանդիսության ներկաներին՝ Զարեհ Խրախունին իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, գրական ընտանիքի անդամներին՝ իրեն նման բարձր պարգևի արժանանացնելու համար: