Սեպտեմբերի 3-ից 16-ը ՀՊՄՀ Մասնագիտական որակավորման բարձրացման և միջբուհական համագործակցության կենտրոնը կազմակերպել էր հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի վերապատրաստման դասընթաց:
Այն ընթացավ կրթական երեք համալիրներով` «Կրթության կառավարում», «Կրթության իրավական հարցեր» և «Դպրոցի կառավարման տնտեսագիտական հարցեր»:
Դասընթացներն անցկացրին վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետներ` Աշոտ Եսայանը (ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար, ՀՊՄՀ-ի իրավագիտության ամբիոնի դասախոս), Իվան Արշակյանը ( ՀՊՄՀ-ի պատմության և իրավագիտության ֆակուլտետի, իրավագիտության ամբիոնի դասախոս), Նունե Դավթյանը (ՀՀ ԿԳՆ «ԾԻԳ»-ի փոխտնօրեն) և Դավիթ Մելիքսեթյանը (ՀՊՄՀ-ի գնումների համակարգման պատասխանատու քարտուղար):
Մասնակիցներն ավարտին ստացան մասնակցության հավաստագրեր: