ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մարշալ Բաղրամյան» մեդալ` մանկավարժականի դասախոսին
18.09.2012

Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի 2009-2012թթ. հաշվետու և նորընտիր խորհրդի անդրանիկ նիստը, որին ներկա

էրՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նիստի ընթացքում ներկայացվեց հասարակական խորհրդի իրականացրած աշխատանքների հաշվետվությունը, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի ուսումնասիրությունների, զեկույցների, առաջարկությունների ժողովածուն (08.2009 -08.2012)», ինչպես նաև ուղենշվեցին հետագա անելիքները:
Պաշտպանության նախարարը շնորհավորեց նորընտիր հասարակական խորհրդին կազմավորման կապակցությամբ և բարձր գնահատեց խորհրդի կատարած աշխատանքները:
Նիստի ավարտին պաշտպանության նախարարը խորհրդի մի շարք անդամների պարգևատրեց մեդալներով:
Սեյրան Օհանյանը «Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալով պարգևատրեց նաև Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի` գիտության և հետբուհական կրթության գծով տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանին` բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: