Սեպտեմբերի 18-ին Մանկավարժական համալսարանում մեկնարկեց ՀՀ պաշտպանության նախարարության դասախոս-զինծառայողների և զինվորական հոգեբանների համար նախատեսված

վերապատրաստման դասընթացները:
72 ժամ տևողությամբ դասընթացները կազմակերպել է բուհի Մասնագիտական որակավորման բարձրացման և միջբուհական համագործակցության կենտրոնը:
Վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են հետևյալ ուղղություններով` ռազմական հոգեբանության առարկան, խնդիրները, հետազոտության մեթոդները, հոգեկանը և բարձրագույն իմացական գործընթացները, զինվորական կոլեկտիվի հոգեբանությունը, անձը և զինվորական ծառայությունը, զինծառայողների հոգեբանական պատրաստությունը, հոգեբանական ուղեկցություն, հոգեբանական օգնություն և վերականգնում, հոգեբանական պատերազմի ընդհանուր բնութագիրը:
Դասընթացներն անցկացնելու են վերապատրաստման փորձառու մասնագետներ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, հոգեբան Հակոբ Թադևոսյանը, ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գնդապետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վազգեն Մարգարյանը և Մանկավարժական համալասարանի Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը:
Վերապատրաստման դասընթացները կտևեն մինչև սեպտեմբերի 29-ը: Ավարտին մասնակիցները կստանան մասնակցությունը փաստող հավաստագրեր:
